Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հերթական փոփոխությունը ոստիկանությունում

Հերթական փոփոխությունը ոստիկանությունում
08.05.2013 | 18:22

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրան փոխարինել է Նորայր Մուրադխանյանը:
Հիշեցնենք, որ Մուրադխանյանը Քոչարյանից առաջ էլ այս «պոստում» էր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ